Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ

Նոր ուլտրաձայնային համակարգ. erebunimed.com

Նոր ուլտրաձայնային համակարգ. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում աշխատում են Siemens Healthineers ընկերության ACUSON Sequoia նորագույն ուլտրաձայնային համակարգով: Ուլտրաձայնային այս սարքը էսքպերտ դասի համակարգ է, որն առաջատարներից է աշխարհում: Այն արագ է, վստահելի, օրգանիզմում փոփոխություններն ու խնդիրները հայտնաբերում է վաղ փուլերում: ACUSON Sequoia-ն բազմաֆունկցիոնալ, կոմպակտ սարք է՝ մեծ էկրանով, սենսորային մոնիտորով, հեշտ կառավարման վահանակով: Համակարգի ինովացիոն սենսորներն ընկալում են ժեստերը՝ առավել հեշտ դարձնելով աշխատանքը և նվազագույնի հասցնելով շարժումների քանակը:

 

Սարքի նոր ալգորիթմով ուլտրաձայնային ալիքներն ադապտացվում են պացիենտի ֆիզիկական ցուցանիշներին: Սարքով հնարավոր է ստանալ բարձր որակի պատկերներ՝ մինչև 40 սմ խորության վրա: Հնարավոր է կատարել էլաստոգրաֆիա՝ պատկերի 4 տարբերակ միաժամանակ:Համակարգչային և մագնիսատեզոնանսային տոմոգրաֆիկ պատկերների համաժամանակյա համադրում դժվար ախտորոշելի իրավիճակներում:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ